Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՍՊԵՏԻ ՍԻՐՏԸ
ԱՍՊԵՏԻ ՍԻՐՏԸ

ԱՍՊԵՏԻ ՍԻՐՏԸՆվիրվում է Արմենակ Ուրֆանյանին

 

Եվ  դարե՜ր  ի վեր  այդպես է եղել.

Հայերս՝ մի բուռ, թուրքը՝ ոհմակով,

Մեր սիրտն է  խոցել, մեր հոգին դաղել,

Ազգիս  արյունը գետի պես հեղել:

 

Բայց նո՛ր սերունդ է ասպարեզ եկել,

Հայոց ճակատի շանթե՛րը  բեկել,

Ազգի քաջության շերտե՛րը պեղել

Ու նենգ ոսոխի արյո՛ւնն է  հեղել:

 

Մեր Ուրֆանյանը՝ բարության ասպե՛տ,

Ծիածանաթև  երազանքի  հետ,

Մի հրաշք  աղջիկ՝  իր ջահել սրտում,

Դեռ ոչ ոք նրան չէր տեսել տրտում:

 

Հայրենասերի  խոհերի  ե՛ռք  էր,

Կյանքի պես թա՛նկ էր սիրածի համար,

Արար աշխարհը սիրո մի ե՛րգ էր,

Նա իր մո՛ր  համար մի տիեզե՛րք էր:

 

Քաջակորով էր, անսահման բարի,

Հայաստանով էր իր սիրտը լցված,

Իսկ խոր հայացքում տագնապն էր դարի,

Գոռ Արցախի՛ն էր  նա սիրահարված:

 

Ու քանի՜ անգամ շնագայլերը

Եկան իր դիրքի, տղաների դեմ,

Նա առյուծի պես ահեղ մռնչաց,

Իր կորյուններով ելավ նրանց դեմ:

 

Այնպե՜ս  ծառս եղավ, այնպե՜ս մարտնչեց,

Հանց Սասնա Դավիթ՝ ժանտ Մելիքի դեմ…

Ասես Արցախն էր  այդ  բերդապատը,

Մայր Հայաստանն էր այդ  խրամատը:

 

…Տղերքը  ընկան  հերոսների  պես,

Եղբայրների պես ընկան քաջաբար,

Ճախրում են նրանց ոգիներն անտես,

Եվ հողն է գրկել նրանց մայրաբար:

 

Տղերքը  ընկան… բայց դիրքը մե՛րն է,

Արցախցին  նախնյաց սուրբ հողի տե՛րն է,

Սերունդներ կանցնեն, նորերը կգան,

Քաջանց  քաջերի՛ն  երանի  կտան:

 

Ռուբեն ԳՐԻԳՈՐՅԱՆ