Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԱՏՈՒՌԻ ԲԱՑՈՒՄ
ՄԱՏՈՒՌԻ ԲԱՑՈՒՄ

Գնդապետ Կարեն Սեդրակյանի հրամանատարությամբ գործող զորամասում օրերս տեղի ունեցավ մատուռի բացման արարողություն: Մատուռն օծեց Մեղրիի Մեծ թաղի Ս. Աստվածածին եկեղեցու քահանա տեր Ռաֆայել Խաչիկյանը:

Զորամասի հրամանատարն իր խոսքում նշեց, որ մատուռի կառուցման մտահղացումն իրականություն է դարձել զորամասի, համայնքային իշխանությունների և անհատ ձեռներեցների համատեղ ջանքերով:

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանի գնահատմամբ՝ այս մատուռը զորամասի գալիք հաջողությունների և հաղթանակների վկան կլինի: Նա վստահություն հայտնեց, որ անձնակազմը առաջընթաց կգրանցի պատրաստության գործընթացում արդեն «Սուրբ Գևորգ» անունը կրող մատուռի խաչի հովանու ներքո:

Մատուռի կառուցման ու շինարարական աշխատանքներին աջակցելու համար մի շարք քաղաքացիներ պարգևատրվեցին շնորհակալագրերով:

4-րդ զորամիավորման թղթակցական կետ