Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆՊաշտոնական այցի ընթացքում՝ դեկտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Հունաստանի նախագահին ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել պատմական ամուր հիմքի վրա ձևավորված երկու բարեկամ պետությունների հարաբերություններն ավելի աշխուժացնելու և խորացնելու վերաբերյալ:

Հանդիպմանը քննարկվել են ինչպես Հայաստանի և Հունաստանի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, այնպես էլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: