Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԱՐԳԵԼԱԳՈՏՈՒ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ ՎԱՇՏԵՐԻ ՄԻՋԵՎ

ՀՀ զինված ուժերում հուլիսի 18-ից երեք փուլով մեկնարկում է N 27 վարժությունից «Լավագույն վաշտ» մրցույթը, որի ընթացքում ստորաբաժանումներն իրենց ամբողջ անձնակազմերով պետք է հաղթահարեն արգելագոտին։ Առաջին՝ զորամասային փուլի հաղթողները կշարունակեն մրցապայքարը օգոստոսի 1-ից 27-ը կայանալիք երկրորդ՝ ներփնջային փուլին։ Եզրափակիչ փուլը տեղի կունենա սեպտեմբերի 1-9-ը: