Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ՀՈՒՇԱՔԱՐ
ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ՀՈՒՇԱՔԱՐ

ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ՀՈՒՇԱՔԱՐՀոբելյանի առիթով անցկացվող միջոցառումներից էր հոկտեմբերի 27-ին Երևանի Խորենացու փողոցի 22 շենքի պատին ՀՀ Պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի հիմնադրման 60-ամյակի առթիվ փակցված հուշաքար-հուշատախտակի հանդիսավոր բացումը, որին ներկա էին ՀՄՊ վետերաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդներ, «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» խորհրդի երիտասարդ անդամներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ կոմիտեի նախագահ, ՀՄՊ ակտիվ մասնակից, գնդապետ Պետրոս Արտաշեսի Պետրոսյանը՝ ներկայացնելով հուշաքարի հեղինակին՝ երիտասարդ նկարիչ-քանդակագործ Արմեն Եղիազարյանին: Ելույթ ունեցան նաև վետերաններ, երիտասարդներ:

60-ամյակի շրջանակներում տպագրվել է նաև Կոմիտեի 60-ամյա գործունեության մասին պատմող գեղեցիկ բուկլետ-ակնարկ, որում հանգամանալի ներկայացված են կազմակերպության հիմնադրման, գործունեության արժանահիշատակ դրվագները:

ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ

ՀՀ Պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի

«Մենք հաղթանակի ժառանգներն ենք» խորհրդի նախագահ