Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ը ՏԱՆԿԻՍՏԻ ՕՐՆ Է, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը՝ ՌԱԴԻԱՑԻՈՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ը ՏԱՆԿԻՍՏԻ ՕՐՆ Է, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը՝ ՌԱԴԻԱՑԻՈՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՕՐԸ

Հոկտեմբերի 8-ին իրենց մասնագիտական տոնն են նշում հայ տանկիստները, իսկ 10-ին՝ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական զորքերը։ Ազգային բանակի բոլոր տոներն սպասված են ե՛ւ հայ զինվորի համար, ե՛ւ գեներալի։ Քանի որ՝ առիթ են ընձեռում մեկ անգամ եւս հպարտությամբ փաստելու, որ 21-րդ դար թեւակոխած հայոց անկախ պետության ազգային բանակն իր կենսագրությունն սկսել է դժվարին փորձություններով, բայց պատվով ու հաղթանակով է դուրս եկել կրակի ճիրաններից, կատարելագործման դժվարին ճանապարհ է անցել, արյամբ գծել է իր երկրի սահմանները ու պահել աննվաճ, անառիկ եւ այսօր իր տեղն ունի աշխարհի բանակների շարքում՝ որպես հաղթած, հայրենասեր, բարոյական, հզոր ու ոգեղեն բանակ։