Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՃԱԿԱՏԱԳՐԵՐԸ ՊԱՐԶԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՐՑԵՐ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՃԱԿԱՏԱԳՐԵՐԸ ՊԱՐԶԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՐՑԵՐ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՃԱԿԱՏԱԳՐԵՐԸ ՊԱՐԶԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՐՑԵՐՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզին և անհայտ կորածների հարցերով տարածաշրջանային նորանշանակ համակարգող Սամիր Հաջիմուստաֆիչին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական գործողությունների արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքներին ու փոխգործակցությանն առնչվող այլ խնդիրներ: