Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԱՐՏԱԿԱՆ ԼԱԶԵՐԸ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԲԵՌՆԱՏԱՐԻ ՎՐԱ
ՄԱՐՏԱԿԱՆ ԼԱԶԵՐԸ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԲԵՌՆԱՏԱՐԻ ՎՐԱ

Ամերիկյան Boeing ընկերությունը HEMTT զինվորական բեռնատարի վրա բարձր էներգետիկ լազերի մասեր է տեղադրել և մինչև տարեվերջ կսկսի լազերային զենքի փորձարկումները: Տեղադրվել են գեներատորը, հայելիներ, թիրախների հայտնաբերման և ուղեկցման համակարգեր, օպտիկական սենսորներ: Աշտարակը պտտվում է 360 աստիճանով` ապահովելով ամբողջական համայնապատկեր և թիրախների լիարժեք խոցում: HEL TD լազերը նախատեսված է անօդաչու ապարատների և փոքր հեռահարության զինամթերքի ոչնչացման համար:

Boeing-ը նաև մշակում է HMMWV զրահամեքենայի վրա տեղադրվող Lazer Avenger համակարգը և MATRIX մարտական լազերը: Երկուսն էլ հաջող փորձարկումներ են անցել, վերջինը կարողացել է տարբեր հեռավորության վրա թռչող միանգամից հինգ անօդաչու ապարատ խոցել: