Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸՕգոստոսի 31-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված օգոստոս ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված միջոցառումների արդյունքներին, ինչպես նաև առաջիկա անելիքներին:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է հաշվետու ժամանակահատվածում իրականացված մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումների, մշտական տեղակայման վայրերում և մարտական հենակետերում զինանձնակազմի զգոնության ու կարգապահության, անվտանգության կանոնների պահպանման, ինչպես նաև հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու ուղղությամբ իրականացված աշխատանքներին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում պատշաճ կերպով իրականացվել են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված միջոցառումները, որոնց արդյունքների վերլուծությունը մեկ անգամ ևս վկայում է հայկական զինված ուժերի մարտունակության բարձր աստիճանի մասին:

Անդրադառնալով առաջնագծում ինժեներական, ամրաշինական և անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքներին՝ Սեյրան Օհանյանը նկատել է, որ օգոստոս ամսվա ընթացքում սահմանագոտում լարվածությունը, ընդհանուր առմամբ, թուլացել է: Նախարարը որոշակի խնդիրներ է առաջադրել հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: