Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔ
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔ

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔ3-րդ զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվեց հրամանատարական հավաք:

Հավաքի նպատակն էր բարձրացնել սպայական կազմի տեսական գիտելիքները և մեթոդական պատրաստության մակարդակը, կատարելագործել նրանց գործնական ունակությունները մարտական և զորահավաքային պատրաստականության, շտաբների պատրաստության, զորքերի ծառայության կազմակերպման և մարտական պատրաստության գործընթացի պլանավորման ու կազմակերպման  ուղղությամբ:

Հավաքի ընթացքում անցկացվեցին ցուցադրական, գործնական, մեթոդական պարապմունքներ, դասախոսություններ և գործնական հրաձգություններ:

Հավաքի ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողները խրախուսվեցին:

Լուրեր զորամիավորումներից