Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ԶՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ «ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ 2016» ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆԸ
ՀՀ ԶՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ «ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ 2016» ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆԸ

ՀՀ ԶՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ «ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ 2016» ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆԸՕգոստոսի 16-ին տեղի է ունեցել «Փոխգործակցություն 2016» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը: Բարձրացվել են մասնակից պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի դրոշները: Բացման արարողության ընթացքում արձանագրվել է, որ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը տարեցտարի առավել ներդաշնակ և փոխհամաձայնեցված են իրականացնում առաջադրված խնդիրները: Այս առումով կարևորվել է նմանաբնույթ զորավարժությունների անցկացումը եւ բարձր է գնահատվել մասնակից պետությունների ներկայացուցիչների համատեղ աշխատանքը:

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2016» զորավարժությանը մասնակցում են կառույցի անդամ պետությունների շուրջ 7000 զինծառայողներ, ներգրավված է շուրջ 1000 միավոր ցամաքային և օդային տեխնիկա:

ՀՀ ԶՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ «ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ 2016» ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆԸՀՀ ԶՈՒ օպերատիվ խումբը «Փոխգործակցություն 2016» զորավարժությանը մասնակցում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների, օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2016 թվականի պլանի համաձայն:

Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող սպաներն ընդգրկված են զորավարժության ղեկավարության ու հրամանատարության կազմում: