Հայերեն | На русском | In English
Օգոստոսի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում քաղաքացիների ընդունելության օր էր: Նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ընդունելությանը մասնակցող զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների՝ ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված դիմումներն ու հարցերը բազմաբնույթ էին և առավելապես վերաբերում էին սոցիալական, առողջական, ֆինանսական ու իրավական ոլորտներին:
Ծանոթանալով ընդունելությանը ներկայացած քաղաքացիների խնդիրներին, ինչպես նաև լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները` Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել հնարավոր տարբերակները` ՀՀ գործող օրենսդրության և ՀՀ պաշտպանական գերատեսչության իրավասության շրջանակներում դիմումատուներին աջակցելու և դիմում-խնդրանքներին համապատասխան լուծում տալու համար: