Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԽՈՆԱՐՀՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԽՈՆԱՐՀՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ԽՈՆԱՐՀՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ2016թ. հուլիսի 24-ին զորամասի ակումբը լեփ-լեցուն էր. կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ` նվիրված ՀՀ Ազգային հերոս Ջիվան Զավենի Աբրահամյանին:

Հերոսի կյանքն ու մարտական ուղին հանգամանորեն ներկայացրեց զորամասի գրադարանի վարիչ Ա. Թորոսյանը: Հերոսը ներկայացվեց` սկսած իր նախնիներից, որոնք փրկվելով թուրքական յաթաղանից, հանգրվանել էին Ապարանի շրջանի Զովունի գյուղում: 50-ական թվականներին Աբրահամյանները տեղափոխվում են Երևան, որտեղ էլ ծնվում է Հայաստանի Ազգային հերոսը: Ուսումնառությունից հետո համազգային զարթոնքի ու պայքարի նվիրյալը անդամագրվում է «Տիգրան Մեծ» ջոկատին, մասնակցում Երասխի, Նոյեմբերյանի, Կապանի և Գորիսի ինքնապաշտպանական մարտերին: Խոսվեց նաեւ Ջիվան Աբրահամյանի հրամանատարական-մարտավարական տաղանդի մասին:

Վերին Շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ… Ջիվան Աբրահամյանի մարտական ուղին փառքով պսակվեց 1991թ. հուլիսի 20-ին՝ Վերին Շենում:

Կրտսեր  սերժանտ Սերգեյ Վարդանյանը մեծ ոգևորությամբ ընթերցեց բանաստեղծ Սասուն Գրիգորյանի «Մշեցի իմ հավերժական» բանաստեղծությունը` նվիրված ՀՀ Ազգային հերոս Ջ. Աբրահամյանին:

Հուշ-երեկոն ավարտվեց: Սպաներն ու զինվորները, ոգեվորված Հերոսի անձնվեր հայրենասիրությամբ ու քաջագործություններով, լծվեցին ծառայության:

Ս. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Lուս.` Գ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ