Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿԻ ՏԱՌԻՆ ՈՒ ՈԳՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆ



Սահմանամերձ այս զորամասը 2015 թվականի արդյունքներով ԶՈՒ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի մեջ գրավել է երկրորդ պատվավոր տեղը, եւ զորամասի հրամանատարությունը լի է վճռականությամբ մարտական հերթապահություն կատարող զորամասերի մեջ դառնալու լավագույնը:

Շրջեցինք զորամասի պահպանությանը վստահված սահմանի  հենակետերում եւ մեր աչքով տեսանք կատարված հսկայածավալ ամրաշինական աշխատանքները, կատարելագործված ինժեներական կառույցները:

ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿԻ ՏԱՌԻՆ ՈՒ ՈԳՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆ-Ես համոզված եմ, որ մեր զորամասը ի զորու է նվաճելու լավագույնի պատվավոր կոչումը,- վստահեցրեց շտաբի պետ, փոխգնդապետ Թ. Ղազարյանը:- Իհարկե, դժվար է, բայց ոչ անհնարին: Դրան են ուղղված ողջ զորամասի քսանչորսժամյա ջանքերը` շարքայինից մինչև հրամանատար: Նախ` մենք չենք բավարարվում ձեռք բերածով: Զորամասի հրամանատարությունը նման խնդիր է դրել անձնակազմի առաջ, և մենք քայլ առ քայլ գնալու ենք դեպի այդ նպատակի իրականացում: Անշուշտ, ամեն ինչ սկսվում է զինվորական կարգապահությունից: Զենքի հետ վարվելականոնը հատկապես կարևորում եմ, քանզի մեր զորամասը մարտական առաջադրանք կատարող զորամաս է, և այստեղ զենքի հետ շփումը ամեն օր է, ամեն ժամ ու վայրկյան: Աշխատանքները կատարվում են օրվա կարգացուցակի տառին, ոգուն համապատասխան:

-Պարոն փոխգնդապետ, հենակետից հենակետ անցանք, եղանք դիտակետերում, քայլեցինք նորոգ խրամուղիներով և ամենուր նկատելի էին հսկայածավալ ամրաշինական, ինժեներական աշխատանքները, որոնք է՛լ ավելի հուսալի են դարձնում անձնակազմի անվտանգությունը:

-Իհարկե, մեծ ծավալի աշխատանք է կատարվել, որը շարունակվում է կատարելագործվել և արդիականացվել:

-Զորամասում նորակոչիկների նկատեցինք, հետները զրուցեցինք, լուսանկարեցինք: Բոլորի դեմքին ժպիտ կար, տրամադրությունները բարձր էին…

-Նրանք այս զորակոչի առաջին ծիծեռնակներն են: Առողջ, պինդ, խելացի պատանիներ են: Երկու շաբաթվա ընթացքում արդեն հասցրել են ընտելանալ զինվորական ծառայությանը, շարային պարապմունքներ են անցկացնում, ծանոթացել են զենքի հետ: Դեռ համալրվելու ենք: Կգան նորերը, կզորացրվեն հները: Ամեն ինչ իր հունով է գնում:

-Գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանն է՝ բերքահավաք…

-Գյուղատնտեսական աշխատանքով, անասնապահությամբ զբաղվող գյուղացին մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է, և մենք մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով անում ենք ամեն բան, որ նրա աշխատանքը դարձնենք հնարավորինս անվտանգ: Անհրաժեշտության դեպքում այնպիսի հակահարված ենք տալիս, որ թշնամին իր իսկ «քայլի» համար զղջում է:

-Ինչպե՞ս կբնութագրեք սահմանում կանգնած ձեր զինվորին:

-Կարգապահ, մասնագիտական բարձր պատրաստվածություն և մարտական առաջադրանքի կատարման լուրջ գիտակցումով օժտված զինվոր, որը ցանկացած պահի, ցանկացած իրավիճակում, ցանկացած պայմաններում ի զորու է կատարելու մարտական ամենաբարդ ու դժվարին առաջադրանքը:

ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿԻ ՏԱՌԻՆ ՈՒ ՈԳՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆ

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #29 (1149) 03.08.2016 - 09.08.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


03/08/2016