Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիսի 22-ին շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանություն է տեղի ունեցել ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում: Ծառայության վայրերի ընտրության վիճակահանությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Ավիացիայի, կապի և հակաօդային պաշտպանության մասնագետների հմտություններ ձեռք բերած բոլոր շրջանավարտները Ռազմական ավիացիոն համալսարանում ուսումնառության ընթացքում անցել են համապատասխան որակավորման դասընթացները, հաջողությամբ հանձնել են ավարտական քննությունները և պատրաստ են հետագա ծառայությունը շարունակելու զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներում: Կարճատև արձակուրդից հետո երիտասարդ սպաները կմեկնեն զորամասեր՝ համալրելու զինված ուժերի սպայակազմի շարքերը: