Հայերեն | На русском | In English
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Թուրքիայի` ժողովրդավարության սկզբունքները ոտնահարող գործողությունները կարող են հանգեցնել նրան, որ երկիրը կորցնի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:
Քերրին նշել է, որ ԱՄՆ-ը «Թուրքիայի ընտրված ղեկավարության կողքին է», բայց նաև ընդգծել է, որ Թուրքիայի կառավարությանը կոչ են անում՝ «Հարգելու և պաշտպանելու երկրի ժողովրդավարության ինստիտուտների բարձր չափորոշիչները և օրենքի գերակայությունը»:
«Անխոս, մենք պաշտպանում ենք հեղաշրջման մեղավորներին պատասխանատվության ենթարկելը, բայց մենք նախազգուշացնում ենք այն գործողությունների համար, ինչը դուրս է այդ շրջանակից»,- հայտարարել է պետքարտուղարը: