Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՆ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՆ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ

Հաղթանակ՝ Ռոնալդուի արցունքներով

 

Մեկ ամիս շարունակ ֆուտբոլի երկրպագուների ուշադրության կենտրոնում գտնվող Եվրոպայի առաջնությունն ավարտված է: Փարիզի «Ստադ Դե Ֆրանս» մարզադաշտում չեմպիոնության համար պայքարեցին Ֆրանսիայի և Պորտուգալիայի ազգային հավաքականները:

Հանդիպման կարևոր իրադարձությունը դարձավ Կրիշտիանու Ռոնալդուի վնասվածքը: Խաղը շարունակելու և գոլ խփելու դեպքում պորտուգալացի ֆուտբոլիստը կշրջանցեր Պլատինիին և կդառնար Եվրոպայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն): «Ռեալի» առաջատարը չզսպեց արցունքները, և խաղը շարունակվեց առանց նրա:

Երկրորդ խաղակեսում նույնպես դարպասի գրավում չարձանագրվեց: Խաղավարտին ֆրանսիացի  Ժինյակը կարող էր վերջակետ դնել խաղին, սակայն հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:

Թիմերը հաղթողին որոշեցին լրացուցիչ ժամանակում: 109-րդ րոպեին Ռոնալդուին փոխարինած Էդերը վերջնականապես տխրեցրեց ֆրանսիացիներին` գրավելով Լյորիսի պաշտպանած դարպասը:

Պորտուգալիայի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի ուժեղագույն հավաքականի կոչումը: