Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «ԵՐԱԶԱՆՔՍ ԻՐԱԿԱՆԱՑԱՎ»
ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «ԵՐԱԶԱՆՔՍ ԻՐԱԿԱՆԱՑԱՎ»

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «ԵՐԱԶԱՆՔՍ ԻՐԱԿԱՆԱՑԱՎ»Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, տեղափոխվելով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», որի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր, ֆուտբոլի պատմության մեջ դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով հանդես կգա Անգլիայի պրեմիեր լիգայում:

– Ես շատ ուրախ եմ, որ դարձա այս լեգենդար ակումբի մի մասնիկը: Հպարտ եմ եւ ուրախ՝ միանալու «Մանչեսթեր Յունայթեդին»՝ մի ակումբի, որն ինձ միշտ հիացրել է իր փառահեղ պատմությամբ եւ հրաշալի երկրպագուներով: Անհամբեր սպասում եմ աշխատանքին մարզչի եւ իմ նոր թիմակիցների հետ»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:- «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանում ամենահայտնի ակումբներից մեկն է: Մեծ հնարավորություն ու նոր մարտահրավեր է ինձ համար խաղալու «Մանչեսթեր Յունայթեդում», կձգտեմ ցուցադրել իմ լավագույն որակները: Այդ թիմ տեղափոխվելու գործոններից մեկն էլ հռչակավոր Ժոզե Մոուրինյոն էր՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը: Դժվար է մերժել այսպիսի թիմի առաջարկը: Կագավան ու Յանուզայը իմ ընկերներն են, եւ մենք միասին քննարկել ենք «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելս: Ինձ համար հաճելի կլինի խաղալ Ռունիի, Իբրահիմովիչի նման բարձրակարգ խաղացողների հետ: Հրաշալի մրցաշրջան է սպասվում: Կարծում եմ՝ ամեն ինչ ճիշտ է իմ կյանքում, եւ քայլ առ քայլ առաջ եմ գնում:

Տարօրինակ կլինի մրցել նախկին թիմակիցներիս հետ, այն էլ հենց առաջին խաղում, բայց, ինչ արած, «Մանչեսթեր Յունայթեդն» այժմ իմ թիմն է: «Օլդ Տրաֆորդը» աշխարհի ամենահրաշալի մարզադաշտերից մեկն է, շատ հետաքրքիր կլինի խաղալ այստեղ»:

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Չինաստանի Շանհայ քաղաքում «Մանչեսթեր Յունայթեդը» ընկերական հանդիպում կանցկացնի Դորտմունդի «Բորուսիայի» հետ: