Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՏԻՎ Է ՆՄԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՈՒՆԵՆԱԼԸ
ՊԱՏԻՎ Է ՆՄԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՈՒՆԵՆԱԼԸ

ՊԱՏԻՎ Է ՆՄԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՈՒՆԵՆԱԼԸՄեր հրամանատարը՝ մայոր Ս. Հակոբյանը, 1984-1986թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում: 1988թ.-ին ընդունվել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտ: Երբ վտանգվում է հայրենիքը, կիսատ է թողնում ուսումը եւ  շտապում պաշտպանելու հայրենիքը: Դառնում է կամավոր և նետվում կռվի հորձանուտը:

Հայրենի գյուղում կազմավորված Մոսոյի անվան ջոկատի կազմում մասնակցում է Ոսկեպարի, Սևակավանի, Վարդենիսի, Ճամբարակի պաշտպանության համար մղվող մարտական գործողություններին: Նույն թվականին մասնակցում է Քարվաճառի ազատագրմանը…

2010թ.-ին մայոր Սասուն Հակոբյանը նշանակվում է զորամասերից մեկի հրամանատար և այդ պաշտոնում ծառայում է մինչ օրս: Նրա ղեկավարած անձնակազմը քառօրյա պատերազմի ընթացքում ցուցաբերեց  թե՛ արիություն և թե՛ տոկունություն՝ սահմանված ժամկետներում մարտադաշտ ուղարկելով զորամասերի  վնասված և վերականգնված ավտոտեխնիկան և ռազմական տեխնիկան:

Սասուն Հակոբյանը այն  քաջ հրամանատարներից է, որոնց հետ զինվորը կարող է մարտի նետվել, կռվել ու հաղթել:

 

Հ. ՄԻՆԱՍՅԱՆ

զորամասի թղթակցական կետի խմբագիր,

սերժանտ