Հայերեն | На русском | In English
Կորեական պատերազմի լուսանկարներում հաճախ կարելի է նկատել, թե ինչպես են գերված ամերիկացի զինվորները միջնամատի հայհոյանշան ցույց տալիս լուսանկարչին: Հյուսիսային Կորեան օգտագործում էր ռազմագերիների նկարները որպես քարոզչական գործիք: Դրանք պետք է բարձրացնեին արտասահմանյան զավթիչների դեմ կռված կորեացիների ոգին: Բայց խորամանկ ամերիկացի զինվորները պարտադիր ցույց էին տալիս միջնամատի հայտնի կոմբինացիան: Կորեացիները ծանոթ չէին այս անպարկեշտ ժեստին, եւ երբ նկատեցին, որ բոլոր լուսանկարներում այն անպակաս է, հետաքրքրվեցին` ի՞նչ է նշանակում: «Յանկիները» պատասխանեցին, որ Հավայան կղզիներում այն հաջողության բարեմաղթանք է:
Շ. Ստ.