Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
Ե՛Վ ՄԱՐԴ, Ե՛Վ ԳՆԴԱՑԻՐ
Ե՛Վ ՄԱՐԴ, Ե՛Վ ԳՆԴԱՑԻՐ

Ե՛Վ ՄԱՐԴ, Ե՛Վ ԳՆԴԱՑԻՐԻր կյանքի ընթացքում ամերիկացի կոնստրուկտոր և ձեռնարկատեր Մաքսիմ Հայրեմը փոխել է մի շարք մասնագիտություններ և հեղինակել բազում գյուտեր, ստացել 270 արտոնագիր: Սակայն նա պատմության մեջ մնացել է շնորհիվ մեկ գյուտի` իր հայտնի Մաքսիմ հաստոցային գնդացրի: Այն ստեղծվել է 1873  թվականին: «Մաքսիմը» կանխորոշել է 19-րդ դարի վերջի ու 20-րդ դարի առաջին կեսի բազում պատերազմների ելքը: Կարելի է ասել՝ դա առաջին ավտոմատ զենքն էր մարդկության պատմության մեջ: Ինքնալիցքավորվող այս գնդացիրը րոպեում 600 կրակ էր արձակում, որը հավասար է 30 ժամանակակից ռազմական հրացանների արձակած կրակին: Այն ամենակիրառված գնդացիրն է` օգտագործվել է Առաջին և Երկրորդ համաշխարհային, ինչպես նաև մի շարք փոքր պատերազմների ժամանակ:

Շ. Ստ.