Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին տեսակապի միջոցով մասնակցել են բանակային զորամիավորումների, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի զինված ուժերի փոխհագործակցության ու գործողությունների համադրման շրջանակում ներկայացված պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:

Խորհրդակցությունը նվիրված էր զինված ուժերում 2016թ. առաջին ուսումնական փուլի ավարտին մեկնարկելիք ամփոփիչ ստուգումների նախապատրաստական միջոցառումների հստակեցմանը և ստուգումներում ներգրավված սպայակազմի հրահանգավորմանը:

Ամփոփիչ ստուգումների և առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունների առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն առաջադրել է որոշակի խնդիրներ ու հորդորել ստուգումների գործընթացում ներգրավված սպայակազմին լինել խիստ հետևողական և պատշաճորեն իրականացնել նախատեսված աշխատանքները՝ առավելագույն ուշադրություն դարձնելով մարտական և զորահավաքային պատրաստականության, զինանձնակազմի մարտավարամասնագիտական պատրաստության, զինծառայողների զգոնության ու կարգապահության ամրապնդման միջոցառումների, անցկացված պլանային և հանկարծակի ստուգումների, մարտական հերթապահության կազմակերպման, առաջնագծում կատարված ինժեներական ու ամրաշինական աշխատանքների, առհասարակ՝ առաջին ուսումնական փուլում զինված ուժերի պատրաստության պլանով իրականացված տարաբնույթ միջոցառումների արդյունքների գնահատմանը: