Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶԻՆՎՈՐԸ ՄԵՐ ՏԱՆ ՃՐԱԳՆ Է
ԶԻՆՎՈՐԸ ՄԵՐ ՏԱՆ ՃՐԱԳՆ Է

ԶԻՆՎՈՐԸ ՄԵՐ ՏԱՆ ՃՐԱԳՆ ԷՇնորհավորում ենք մեր որդու` Դավիթ Ավետիսյանի ծննդյան 20-ամյակը:

-Զինվոր որդի ունեցող մայրերը հպարտ են, որովհետև իրենք սովորական մայրեր չեն, հերոսներ ծնած մայրեր են: Մեր ընտանիքի հերոսը դու ես, որդի՛ս: Թող միշտ մեր տան ճրագը անմար լինի քո շնչով, իսկ հայրենիքի ճրագը` հայոց բանակով ու հայ զինվորով:

Դավիթ ջան, որդի՛ս, հիշի՛ր, քրոջդ տղան` Միքայելը, պետք է ծառայի խաղաղ բանակում, իսկ այդ խաղաղության կերտողներից մեկն էլ դու ես այսօր: Շնորհակալ եմ քեզ, շնորհակալ եմ քո շարքային ընկերներին, սպայական և հրամանատարական անձնակազմին` ամեն բացվող խաղաղ ու լուսավոր օրվա համար:

Քեզ անսպառ երջանկություն ենք մաղթում: Բարեմաղթանքներին միանում են բոլոր մեր հարազատները:

 

Ջերմ մաղթանքներով` Հասմիկ Ներսիսյան