Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ԹԱՆԿ Է
ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ԹԱՆԿ Է

ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ԹԱՆԿ ԷՀեղինե (Ջեմմա) Մարգարյանը ծնվել և մեծացել է Փոքր Վեդի գյուղում: Հայրը` Մարգար Հովհաննիսյանը, գյուղսովետի նախագահն էր, Հայրենական մեծ պատերազմի տարիներին կռվել է ռազմաճակատում, վերադառնալուց հետո շուրջ 40 տարի ղեկավարել է գյուղը: Նրանց ընտանիքը 1915թ. գաղթել էր Վանից: Հայրենասիրությունն այս գերդաստանի արյան մեջ է. հոր հարազատներից միայն 22 հոգի ժամանակին զինվորագրվել էր Անդրանիկ Զորավարի զորքին և անձնուրաց կռվել հարազատ բնօրրանից իրենց տեղահան անող թուրքի դեմ: Ու բնավ էլ պատահական չէր, որ Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից Ջեմման գյուղի ազատամարտիկների հետ միացավ կամավորական ջոկատին: Խիզախ հայուհին մասնակցել է Երասխավանի սահմանների պաշտպանությանը, կռվել Արցախում: Երեք անգամ վիրավորվել է, ապաքինվելուց հետո դարձյալ վերադարձել մարտադաշտ:

Պատերազմական հիշողությունները շատ-շատ են` բոլորը տխրությամբ ու ուրախությամբ լիուլի:  Հիշում է 1994 թվականը, երբ ազատագրեցին Թալիշը: Առաջին հերթին կազմակերպեցին եկեղեցու մաքրման աշխատանքները, այնուհետև մատաղ և կնունք արեցին:

-Հայրենիքն ամեն ինչից թանկ է,- ասում է Ջեմման,- այսօր էլ, եթե զգամ` իմ կարիքը կա, անկախ տարիքիցս ու առողջական վիճակից, առանց վարանելու կգնամ, կկանգնեմ ջահել զինվորի կողքին: Ես գիտեմ, թե ինչ է պատերազմի ցավն ու դառնությունը, կորցրած հայրենիքը…

Աչքի լույսի պես պահպանենք Արցախ աշխարհը:

 

ՆԱԶԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ