Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏՄայիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի  ընթացքում համաձայն ՀՀ կառավարության հանձնարարականի քննարկվել են պետական միջոցների և կադրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ու օպտիմալացման, պետական ծախսերի տնտեսման անհրաժեշտությունը:

Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների համատեքստում  պաշտպանական բարեփոխումների շարունակական իրականացումն այլընտրանք չունի:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Հաշվի առնելով նախկինում կատարված արդյունավետ աշխատանքի հսկայական փորձը՝ բարեփոխումները կշարունակվեն այդ հիմքի վրա: Մասնավորապես՝ բարեվարքության ամրապնդում, կադրային ու ծախսային քաղաքականության գործընթացի բարելավում, այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունավետության բարձրացում, բյուջետային միջոցների արդյունավետ պլանավորում ու կառավարում, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և ողջ գործընթացի խիստ վերահսկման անհրաժեշտություն: