Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵԶ ԳՐՈՒՄ ԵՆ
ՄԵԶ ԳՐՈՒՄ ԵՆ

Հարգելի՛ «Հայ զինվոր»

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը տարիներ շարունակ ուշադրության կենտրոնում է պահում Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների ընտանիքների անդամների, վիրավոր և հաշմանդամ ազատամարտիկների առողջության վերականգնման հետ կապված խնդիրները` նրանց տրամադրելով «Լեռնային Հայաստան» առողջարանի ուղեգրեր, իր վրա վերցնելով նաև  տրանսպորտի ապահովումը:

Ես ուզում եմ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել ԶՍՊ վարչության ծառայակիցներին, «Լեռնային Հայաստան» առողջարանի բժիշկներին, ճաշարանի, սպասարկող անձնակազմի բոլոր անդամներին` ցուցաբերած խնամքի և ուշադրության համար:

Կարծում եմ` ինձ հետ համակարծիք կլինեն բոլոր բուժվող ու հանգստացող և՛ հաշմանդամները, և՛ զոհվածների ծնողներն ու այրիները, մի խոսքով` բոլոր նրանք, ովքեր անկեղծ ուրախանում են մեր զինված ուժերի հաղթանակներով:

Երախտագիտությամբ`

ՍԱՆԴՐՈ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ

3-րդ խմբի զինվորական հաշմանդամ, պահեստազորի փոխգնդապետ