Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱպրիլի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողություններին և շփման գծում ներկայումս տիրող իրավիճակին առնչվող հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ադրբեջանական կողմի բացահայտ ագրեսիայի հիմնական առաձնահատկությունները« այդ թվում՝ հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ ադրբեջանական զինուժի գործած ռազմական հանցագործությունները և զինված հակամարտության իրավունքի այլ դրույթների կոպիտ ոտնահարումները և նշել է« որ ձեռնամուխ է լինելու այդ հանցագործություններին միջազգայնորեն ընդունված իրավական գնահատական տալուն:

Եվս մեկ անգամ կարևորվել է միջնորդական ակտիվ ջանքերի և հրադադարը գրավոր պայմանավորվածությամբ ամրապնդելու« վստահության ամրապնդման մեխանիզմների ստեղծման հրամայականը` որպես հակամարտության շուրջ ձևավորված զինված դիմակայության թուլացման նախապայման: