Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՈրդուս՝ Վահրամ Կարապետյանին

-Այս երկրում, որտեղ ես եմ ապրում, դու դարձար իմ կյանքի առանցքը, իմ երջանկությունը: Այսօր դու տոնում ես 20-ամյակդ:  Այսօր դու զինվոր ես, որ զենքը ձեռքին հսկում է ԼՂՀ ՊԲ սահմանի մի փոքրիկ, բայց կարեւոր կտորը, որ ամուր է պահում դիրքը, որ կանգնած է ընդդեմ պատերազմի: Որդի՛ս, եղիր  տոկուն, երկու ձեռքով պինդ պահիր ընկերներիդ եւ քո կյանքը: Համբերատար եղիր, հաստատակամ: Շարունակիր սիրել կյանքը, եթե անգամ ստիպված ես կրակել: Թող դժվարությունները երբեք թեւաթափ չանեն, թող անհաջողությունը չվախեցնի: Հետեւիր սրտիդ կանոնադրությանը: Եվ չկորցնես բարությունդ. այն կյանքի հիմնաքարն է:

Շնորհավորում եմ, որդի՛ս:

Սիրով՝  քո մայր Գայանե Օհանյան