Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻԲՐԱՀԻՄՈՎԻՉԸ ՀԱՏԵՑ 100 ԳՈԼԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ



ԻԲՐԱՀԻՄՈՎԻՉԸ ՀԱՏԵՑ 100 ԳՈԼԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, պոկերի հեղինակ դառնալով «Տրուայի» դեմ Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրի խաղում, «Լիգա-1»-ում իր գոլերի քանակը հասցրել է 102-ի: Դրա համար նրանից պահանջվեց 115 հանդիպում:

Իբրահիմովիչից արագ Ֆրանսիայի առաջնությունում 100 գոլի սահմանագիծը հատել էր միայն արգենտինացի հարձակվող Կարլոս Բյանկին, որը 1973-1977թթ. ընթացքում «Ռեյմսի» կազմում 100 գոլ էր խփել 11 հանդիպումներում:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության ավարտից 8 տուր առաջ ՊՍԺ-ն ապահովել է չեմպիոնի տիտղոսը, իսկ 34-ամյա Իբրահիմովիչը 27 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Խորագիր՝ #09 (1129) 16.03.2016 - 22.03.2016, Մարզաշխարհ


17/03/2016