Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐԴԵՆ ՈՒՆԻ ՀԱՄԱԶԱՐԿԱՅԻՆ ԿՐԱԿԻ «ՍՄԵՐՉ» ՌԵԱԿՏԻՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐԴԵՆ ՈՒՆԻ ՀԱՄԱԶԱՐԿԱՅԻՆ ԿՐԱԿԻ «ՍՄԵՐՉ» ՌԵԱԿՏԻՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Այս մասին «Tert.am»-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունում նրա աղբյուրը:

Պաշտպանության նախարարի խոսնակ Դավիթ Կարապետյանը հրաժարվել է մեկնաբանել ռուսական «Սմերչ» զինատեսակի նկատմամբ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետաքրքրության մասին լուրը:

Ըստ «Մեդիամաքս» գործակալության՝ ռուսական Военно-промышленный Курьер հանդեսին տված հարցազրույցում «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության հատուկ հանձնարարությունների գծով տնօրեն Նիկոլայ Դիմիդյուկն ասել է, որ Մինսկում կայացած Milex-2011 ցուցահանդեսում Հայաստանի ներկայացուցիչները հետարքրքություն են ցուցաբերել «Սմերչ» համակարգերի նկատմամբ: Նրա խոսքով՝ «հետաքրքիր բանակցություններ են անցկացվել Հայաստանի և Ղազախստանի ներկայացուցիչների հետ, որոնք հետաքրքրված էին «Սմերչ»-ով և սպառազինության արդիականացմամբ»:

«Զերծ եմ մնում «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության ներկայացուցչի խոսքը մեկնաբանելուց: Կցանկանայի նշել, որ ՀՀ զինված ուժերը մշտապես համալրվում են նոր զինատեսակներով ու ժամանակակից սպառազինությամբ»,- ասել է Դավիթ Կարապետյանը:

Համազարկային կրակի «Սմերչ» ռեակտիվ համակարգը համարվում է միջուկային ռումբից հետո ամենահզոր զինատեսակը, որի համարժեքն Արևմուտքում չկա: Զինատեսակը հարմարեցված է «ՄԱԶ 543 Մ» բեռնատար ավտոմոբիլին: Ընդամենը 3 րոպեի ընթացքում «Սմերչը» կարող է բերվել ամբողջական մարտական պարաստվածության և մեկ րոպեից հեռանալ կրակն արձակելու վայրից, ինչը գործնականում անխոցելի է դարձնում համալիրը: