Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱԶՄԱՔԱՆԴՎՈՒՄ Է. ԹԱՓ Է ԱՌՆՈՒՄ ԹԱԼԻՇՆԵՐԻ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆԸ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱԶՄԱՔԱՆԴՎՈՒՄ Է. ԹԱՓ Է ԱՌՆՈՒՄ ԹԱԼԻՇՆԵՐԻ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆԸ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱԶՄԱՔԱՆԴՎՈՒՄ Է. ԹԱՓ Է ԱՌՆՈՒՄ ԹԱԼԻՇՆԵՐԻ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆԸՏնտեսական աղետալի վիճակում հայտնված Ադրբեջանում սկսել են թափ ստանալ նախկինում իշխանությունների նկատմամբ չափավոր ընդդիմություն հանդիսացող ազգային շարժումները: Ինչպես տեղեկացնում է «ՏԻՐԱՍ» տեղեկատվական գործակալությունը՝ կենտրոնական իշխանության թուլացումը ազգային փոքրամասնությունների էթնիկ ինքնագիտակցության մեծացման հիմք է ստեղծել: Այժմ նրանք դառնում են Ադրբեջանի կազմաքանդման գործընթացը արագացնող իրական ուժերից մեկը:

Ասթարա եւ Ջալիլաբադ թալիշական քաղաքներում արդեն մի քանի օր բավականին լարված իրավիճակ է: Իշխանությունը փաստացի անցել է տեղական ակտիվիստների ձեռքը: Բաքուն զուտ անվանապես դեռ պահպանում է այդ տարածաշրջանի նկատմամբ իր վերահսկողությունը, բայց իրականում իրադարձություններն այստեղ զարգանում են Ադրբեջանի իշխանությունների կամքից անկախ:

Չի բացառվում, որ էթնիկ ու սոցիալական դժգոհությունը անհնազանդության նոր ալիք բարձրացնի  նաեւ թալիշներով բնակեցված այլ շրջաններում: Այդ դեպքում Թալիշ Մուղանյան հանրապետության փորձի կրկնողությունը կդառնա անշրջելի:

 

Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ

Ավ. լեյտենանտ