Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
Ո՟Վ ԿՍՏԵՂԾԻ ԱՄԵՆԱԼԱՎ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԸ
Ո՞Վ ԿՍՏԵՂԾԻ ԱՄԵՆԱԼԱՎ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԸ

ԱՄՆ պաշտպանության նախարարության հեռանկարային հետազոտական նախագծումների գործակալությունը մրցույթ է հայտարարել` սիրողական փոքր անօդաչու թռչող ապարատի ստեղծման նպատակով: Մրցույթում կթույլատրվի քաղաքացիական ինժեներների, համալսարանների լաբորատորիաների աշխատակիցների, անհատ ավիամոդելավորողների մասնակցությունը: Հաղթողը կստանա 100 հազար դոլար պարգևատրում և նրա հետ կկնքվի անօդաչուների սերիական արտադրության 2 միլիոն դոլարի պայմանագիր:
Մրցույթի պայմանների համաձայն` մասնակիցները պետք է ներկայացնեն օգտագործման ամբողջովին պատրաստ ավիացիոն համակարգ, որը կտեղավորվի զինվորական ուսապարկում: Ապարատը պետք է թռչի մինչև 13 հանգույց (24կմ/ժ) արագությամբ, դիտարկում կատարի օպերատորից 3,2 կմ հեռավորության վրա առնվազն 3 ժամ տևողությամբ: Տեսատվյալները փոխանցելու, ուղղահայաց թռիչքի և այլ պահանջներից բացի, պարտադիր է նաև վերջնական գինը` 10 000 դոլարից ոչ ավել: Հետաքրքիր է մրցույթին մասնակցելու կարգը. մասնակիցներն իրենց նախագծի ցուցադրումը, ապա և անօդաչուի նախատիպի թռիչքի տեսագրությունը պետք է տեղադրեն You Tube-ում, որից հետո փորձարկումների համար կընտրվեն տասը լավագույն ապարատները: