Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳՐՈՀ ՊԵՆՏԱԳՈՆԻ ՎՐԱ
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳՐՈՀ ՊԵՆՏԱԳՈՆԻ ՎՐԱ

Պենտագոնի մատակարար Lockheed Martin ընկերության համակարգչային ցանցը ենթարկվել է հաքերների գրոհի: Ընկերության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ գրոհը նվազագույն հետևանքներ է ունեցել և տեղեկույթի արտահոսքը հնարավոր է եղել կանխել: Lockheed Martin-ը օդատիեզերական տեխնիկայի` աշխարհում խոշորագույն արտադրողներից է, վաճառքի ծավալով ԱՄՆ պաշտպանության նախարարության գլխավոր մատակարարը: Ընկերության ներքին ցանցերում տեղեկություններ կան սպառազինությունների նորագույն և հեռանկարային նախագծումների, Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ բանակի կողմից կիրառվող զինատեսակների վերաբերյալ: