Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅՈՒՄ ՀԱՐԳԻ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԶԵՆՔԸ
ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅՈՒՄ ՀԱՐԳԻ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԶԵՆՔԸ

Վենեսուելայի պաշտպանության նախարարությունը կազմավորելու է նոր մոտոհրաձգային բրիգադ, որում կընդգրկվեն ռուսական արտադրության ՀՄՄ-3 և ԲՄՊ-80 զրահափոխադրիչներ: Ֆինանսական ծախսերը ներառվել են 2011թ. բյուջեում: Վերջին տարիներին Վենեսուելան մեծ քանակությամբ ռուսական զենք է գնել, մասնավորապես, Տ-72Մ1Մ տանկեր, զրահամեքենաներ, Սու-30ՄԿ2Բ կործանիչներ, տարբեր մոդիֆիկացիայի ՄԻ ուղղաթիռներ, 1800 հատ «ԻԳԼԱ-Ս» շարժական զենիթահրթիռային համակարգեր, 100 հազար հատ Կալաշնիկով ինքնաձիգներ և այլն, ծրագրվում էր նաև «Սմերչ» և Ս-300 կայանների ձեռքբերում: Իսկ 2010թ. Ռուսաստանը նաև համաձայնել է 4 միլիարդ դոլարի արտահանման վարկ տրամադրել այդ երկրին` ռուսական արտադրության զենք գնելու համար: