Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հայ զինվորի» հարցին պատասխանում է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը:

-Պարոն փոխնախարար, նոյեմբերի 18-ից 19-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով մեր երկրում էր ՌԴ ռազմաարդյունաբերության համալիրի կոլեգիայի նախագահի տեղակալ, ՀԱՊԿ երկրներում ռազմատնտեսական համագործակցության հարցերով ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի կոլեգիայի խորհրդի նախագահ Օլեգ Բոչկարյովի գլխավորած պատվիրակությունը£ Կխնդրեի մանրամասնել այցի նպատակը:

-Այցի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական համալիրին ծանոթանալն էր և համագործակցության նոր եզրեր գտնելը: Այցի ընթացքում պատվիրակությունը, որի կազմում էին նաև ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահին առընթեր գործարար խորհրդի նախագահ Ալեքսանդր Նոզդրաչովն ու ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի կոլեգիայի նախագահի օգնական Ալեքսանդր Պավլիչենկովը, ծանոթացավ ՀՀ մի շարք ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների, մասնավորապես` «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ, «Պատնեշ» ՓԲԸ, «Գառնի լեռ» ՓԲԸ, «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ և «ԼՏ Պիրկալ» ՓԲԸ գործունեությանը£ 2015թ. սեպտեմբերի 10-ին ՌԴ Նիժնի Տագիլ քաղաքում ՌԴ փոխվարչապետ, Ռուսաստանի Դաշնության ռազմաարդյունաբերական համալիրի կոլեգիայի խորհրդի նախագահ, ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ռոգոզինի նախագահությամբ կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստում հավանության արժանացավ «Ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը, որոնց մասնագիտացումը նպատակահարմար է պահպանել ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության համար» նախագիծը:

ՌԴ փոխվարչապետ, Ռուսաստանի Դաշնության ռազմաարդյունաբերական համալիրի կոլեգիայի խորհրդի նախագահ, ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ռոգոզինի հանձնարարականի շրջանակներում Օ. Ի. Բոչկարյովը նոյեմբերի 18-ից 19-ը այցելեց Հայաստան, ծանոթացավ Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին: