Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԴՅՈՒՑԱԶՈՒՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ



Հուզվում եմ, երբ երկրիս դրոշը բարձրացվում է, եւ ամբողջ մարզադահլիճը ոտքի է կանգնում:
ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Լաս Վեգասում ընթացող Աշխարհի վարկանիշային առաջնությունում հայ դյուցազուն Արթուր Ալեքսանյանը, տպավորիչ գոտեմարտերում հաղթելով ճապոնացի, նորվեգացի, ուկրաինացի, ռումինացի ըմբիշներին, դուրս եկավ եզրափակիչ: Այստեղ նրան էր սպասում իրանցի տիտղոսավոր ըմբիշ` 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն Ղասեմ Ռեզայիին, որին Արթուրն արդեն մեկ անգամ հաղթել էր նախորդ աշխարհի առաջնությունում: Առաջին իսկ րոպեներից Արթուրն իր ձեռքը վերցրեց մենամարտի ընթացքն ու վաստակեց առաջին երկու միավորը: Երկրորդ մրցափուլում եւս Ալեքսանյանն անկասելի էր եւ տոնեց գեղեցիկ հաղթանակ` դառնալով Աշխարհի կրկնակի չեմպիոն:

Խորագիր՝ #35 (1104) 10.09.2015 - 16.09.2015, Հոգևոր-մշակութային, Մարզաշխարհ


10/09/2015