Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ, ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵ՛Ր



Մեր զորամաս արդեն զորակոչվել են հարյուրավոր նորակոչիկներ: Հարգելի՛ նորակոչիկներ, արդեն ծառայակից ընկերներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ զինվորական երդում տալու եւ հայ «արծիվների» շարքերը համալրելու կապակցությամբ: Այսուհետ դուք պատիվ ունեք կրելու «Հայոց բանակի զինվոր», «Հայ ազգի պաշտպան» վեհ ու բարձր, միեւնույն ժամանակ՝ պարտավորեցնող կոչումը: Կրեք այն հպարտությամբ: Մենք հաղթանակած ազգի զավակներ ենք: Մեր թիկունքում մեր ընտանիքներն են, հարազատներն ու բարեկամները, ընկերներն ու ընկերուհիները: Նրանք մեզ են վստահել իրենց կյանքը:

Ձեզ համար մի նոր` արկածներով, փորձություններով, ուրախություններով ու դժվարություններով լի ժամանակաշրջան է սկսվել, մի ճանապարհ, որ բոլորս պատվով պիտի անցնենք: Այստեղ դուք շատ նոր ընկերներ ձեռք կբերեք: Նրանց հետ շատ դժվարին ու հիշարժան օրեր եք դեռ ապրելու: Եղեք քաջ, հավասարակշռված, հարգեք ձեր հրամանատարներին, ներողամիտ եղեք միմյանց նկատմամբ եւ միշտ հիշեք, մենք այստեղ` հայրենի տներից հարյուրավոր կիլոմետրեր հեռու, մեկ ընդհանուր նպատակ ունենք` անառիկ պահելու մեր Հայրենիքի պետական սահմանը:

Դավիթ Խոջայան
շարքային

Խորագիր՝ #35 (1104) 10.09.2015 - 16.09.2015, Ազգային բանակ


10/09/2015