Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄՐՑՈՒՄ ԵՆ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ
ՄՐՑՈՒՄ ԵՆ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ

Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ Նոր Նորքի վարչական շրջանում 50 տարեկանից բարձր շախմատիստների միջև անցկացվեց շախմատի մրցաշար: Մրցաշարին մասնակցեցին Նոր Նորքի ինը զանգվածների քսանյոթ շախմատի սիրահարներ, որոնք իրենց թաղամասում գրավել էին 1-3-րդ տեղերը:

Վերջնախաղում 1-ին տեղը գրավեց Բորիս Ասատրյանը, 2-րդ տեղը` Արամ Սարգսյանը, իսկ 3-րդ տեղը` Ստեփան Պետրոսյանը: Իրենց հիանալի խաղով հիացմունք պատճառեցին վետերաններ Հակոբ Հակոբյանը, Էդիկ Մկրտումյանը եւ 94-ամյա Բենիամին Միրզոյանը:

Մայիսի 21-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար պարոն Արմեն Ուլիխանյանը տոնական պայմաններում հաղթողներին հանձնեց մեդալներ և պատվոգրեր:

Մյուս մասնակից շախմատիստները նույնպես պատվոգրերի արժանացան:

Վարչական շրջանի ղեկավարը խոստացավ նորաբաց շախմատի դպրոցի բակում կառուցել ամառային տաղավար, որտեղ շախմատի տախտակի շուրջ իրենց ուժերը կարող են չափել տարեց եւ փորձառու շախմատիստները:

Բ. ԱՍԱՏՐՅԱՆ