Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՍԻԱՄԱՆԹՈ

Սիամանթոյի քերթողական հանճարի վերջին կայծերից` իր վերջին տագնապահար ճի՛գը՝ մոտեցող աղետի մշձավանջները հաղթահարելու։

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԱՂՈԹՔ ԱՌ ԴԻՑՈՒՀԻՆ ԱՆԱՀԻՏ

…Քսան դարու Քու վրեժդ թո՛ղ որ այսօր ես լուծե՜մ,
Ո՜վ Աստվածուհիդ Անահիտ։
Ահավասիկ քու բագինիդ կրակներուն մե՛ջ նետեցի
Իմ խորտակած խաչափայտիս երկու թևերը թունավոր,
Եւ ցնծա՛ դուն, ո՜վ Ոսկեմայր, Լուսավորչի կողերեն,
ժանտ ոսկոր մը քեզ կը ծխեմ…

Կը պաղատիմ ես Քեզի, ո՜վ զորությանց Դուն աներկրո՛րդ
Գեղեցկություն…
Դուն քու մարմինդ Արեգակին
ընծայելով՝ բեղմնավորվե անոր Տարրեն,
Եվ անհաղթելի ահեղ Աստված մը պարգևե Դուն Հայության…
Քու ադամանդյա արգանդեդ, ո՜վ Դիցուհի, ահեղ
Աստված մը ծնանե՛ մեզ…