Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍԱ ՄԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԷ
ՍԱ ՄԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԷ

Թալիշ-Մուղանյան Հանրապետության նախագահ Ալաքրամ Հումմաթզոդայի շնորհավորական ուղերձը թալիշ ժողովրդին Հայրենական Մեծ պատերազմի70-ամյակի կապակցությամբ

Իմ սիրելի՛ ժողովուրդ

Շնորհավորում եմ ձեզ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ:

1945 թ. Մայիսի 9-ին խորհրդային ժողովուրդը հաղթանակի դրոշը ծածանեց Գերմանիայի սրտում՝ Բեռլինում: Այն ժամանակներում Խորհրդային Միությունը մեծ երկիր էր: Բոլոր ժողովուրդները հավասար իրավունքներ ունեին, եւ նրանց դերը Հաղթանակի կերտման գործում համարժեք գնահատականի էր արժանանում: Այն ժամանակներում մարդկանց գնահատում էին ոչ թե ըստ ազգային պատկանելության, այլ արժանիքների:

Խորհրդային Միության փլուզման համայնապատկերին սկսվեց Ղարաբաղյան հակամարտությունը: Թալիշստանի որդիներն իմ հրամանատարությամբ հերոսաբար մարտի նետվեցին: Քանի՞սը զոհվեց… Հիշելուց սակայն ի՞նչ օգուտ… Այդ՝ մեզ համար օտար պատերազմում, մերոնցից եւ ոչ մեկի հերոսացումը չգնահատվեց եւ ոչ մեկը հերոսի կոչման չարժանացավ: Եվ հայերի դեմ մղած մեզ համար բացարձակապես անիմաստ այդ պատերազմում նրանց արյունն անտեղի ու անիմաստ հոսեց: Ադրբեջան արհեստական անունով այդ արհեստական պետությունը անտարբեր էր մեր հանդեպ. այստեղ թալիշների հետ երբեւէ հաշվի չեն նստել ու չեն նստում: Սակայն մեզ համար օտար ու խորթ այդ երկրում հանուն այդ արհեստական պետության շահերի այսօր էլ զոհվում են մեր որդիները:

Սիրելի՛ հայրենակիցներ. դա մեր կռիվը չէ: Մենք հայերի հետ կիսելու ոչինչ չունենք: Մենք, ընդհակառակը, կռիվ ենք տալու հենց մեր հողերը զավթածների, մեզ հարստահարողների, մեր ինքնությունը ոչնչացնողների, մեր ժողովրդի արյունը խմողների դեմ:

Բոլորիդ շնորհավորում եմ Հաղթանակի օրվա՝ Մայիսի 9-ի առիթով:

Պատրաստեց Գ. ԱՍԱՏՐՅԱՆԸ