Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ ԽՈՇՈՐ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ
ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ ԽՈՇՈՐ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ

Մայիսի 4-ին Էստոնիայի պատմության մեջ ամենախոշոր զորավարժությունն է մեկնարկել։ Վարժանքներին մասնակցում է ավելի քան 13 հազար զինծառայող։

«Siil 2015» անունը կրող զորավարժությունն անցկացվելու է մինչև մայիսի 15-ը։ Այն փոխարինելու է ամեն տարի Էստոնիայում անցկացվող «Գարնանային փոթորիկ» զորավարժությանը։ Վարժանքներին մասնակցելու են ժամկետային զինծառայողներ, զինվորականներ, պահեստազորայիններ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների զորախմբեր։

Վարժանքների ամբողջ բյուջեն կազմում է 6.4 մլն եվրո։

Նշենք, որ այժմ էստոնական Տապա քաղաքում տեղակայված ռազմակայանում ռոտացիոն հիմունքներով տեղակայված է ԱՄՆ բանակի հետևակային 3-րդ դիվիզիայի 7-րդ գնդի տանկային մեկ դասակ, որի կազմում կա 4 միավոր Մ1Ա2 Աբրամս տանկ։ Այնտեղ են նաև ամերիկյան 173-րդ օդադեսանտային բրիգադի 2 դասակները, որոնք նույնպես մասնակցելու են զորավարժությանը։

Հիշեցնենք, որ Էստոնիան ՆԱՏՕ-ին է անդամակցել 2004թ.-ին: