Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՎԱՂԱՄԵՌԻԿ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Դուք չվախեցաք նենգ թշնամիներից,

Չար հոխորտանքներից նրանց բազմաբեմ,

ԵՎ հայացքներից նրանց թունալից,

Նրանց չարախինդ հեգնանքից անդեմ:

Դուք չվախեցաք քոչվորից համառ,

Հերյուրանքներից նրանց բազմադեմ,

Մեր սուրբ Արցախի փրկության համար,

Անվախ կանգնեցիք նրանց դեմ առ դեմ:

Լցված բաժակից կարծես ուժ առած,

Թուրքի դեմ կանգնեցիք ձեր ողջ հասակով,

Կռիվ տվեցիք` քաջ կորյուն դառած,

Խուժանին հաղթեցիք ձեր բազկի զարկով:

Հայրենիքին կյանք տված նվիրյալ այրեր,

Մշտապես մեզ հետ եք, մեր սրտերի մեջ,

Քանզի սովորեցրիք կյանքում ճիշտ քայլեր,

Տալով հայրենապաշտության վառ կրակ անշեջ…

ՌԱԶՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ
կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր