Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՐԴՎՈՒՄ ԵՆՔ
ԵՐԴՎՈՒՄ ԵՆՔ

Հայոց բանակի տոնը բոլորինս է, քանզի այն մեր գոյության առհավատչյան է:

Ինչպես ամենուր, Արարատի մարզի Նիզամու միջնակարգ դպրոցում էլ տոնը նշվեց խրոխտ, սրտաբուխ, անկեղծ:

Մեզ հյուրընկալվեցին հայոց բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ Մերուժան Վարդանյանը, հոգեւոր հովիվ Կորյուն քահանա Կարապետյանը,: Փոքրիկ «զինվորների» քայլերգը, ռազմի եւ հայրենասիրական երգերը ոգեւորել էին նաեւ հյուրերին, որոնք սիրով ձայնակցում էին: Քահանայի՝ հայ զինվորի համար առ Աստված ուղղված աղոթքին միացավ ամբողջ դահլիճը: Զորամասի հրամանատարի տեղակալ Մ. Վարդանյանը դպրոց-բանակ կապի ամրապնդմանն ուղղված աշխույժ աշխատանքի համար պարգեւատրվեց դպրոցի տնօրինության պատվոգրով: Ընթերցվեց հայոց բանակում ծառայող դպրոցի 13 շրջանավարտներին ուղարկված նամակը: Որպես միջոցառման վերջերգ հնչեց «Ապագա զինվորի երդումը».

Լսի՛ր, Հայրենի՛ք, մեր խոսքը երդման.

Այս դժվար պահին երդվում ենք ահա.

Նախ՝ լավ սովորել,

Դառնալ շինարար-կառուցողը քո,

Իսկ թե հարկ լինի,

Ու հնչի նաեւ մեր կռվի ժամը,

Պատրաստ ենք դառնալ

Քաջ զինվորը քո:

ԵՐԴՎՈՒՄ ԵՆՔ…

Հարգանքներով՝ Նիզամու միջն.
դպրոցի տնօրեն Թ. Խաչատրյան