Հայերեն | На русском | In English
Զոհրաբ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր Արցախում ծառայող շարքային զինվորի փոքրիկ սխրանքի մասին.
«Երեկ հանդիպել էինք սահմանապահ զորամասի հրամանատարի հետ, մի շատ հետաքրքիր դեպք պատմեց, որն արտահայտում է այսօրվա բանակում տիրող բարոյահոգեբանական վիճակը:
Օգոստոսի սկզբին, երբ ադրբեջանցիներն առաջին դիվերսիոն գործողությունն իրականացրին, և մենք տվեցինք առաջին զոհը, N զորամասի շարքայիններից մեկը հաջորդ օրը պետք է գնար 10-օրյա արձակուրդի: Ընտանիքի անդամներն արդեն սպասում էին իրենց որդուն: Առավոտյան, սակայն, զինվորը մոտեցավ հրամանատարին և հրաժարվեց արձակուրդից, ասելով՝ ես այս պահին մեր տղերքին չեմ թողնի ու չեմ գնա անվտանգ տեղ:
Հ.Գ Շատ հուզիչ պատմություն է, որը միակը չէ պաշտպանության բանակում»:
Մենք այս փոքրիկ, բայց մեծ ասելիքով պատմությունը հրապարակեցինք «Հայ զինվոր» թերթի ֆեյսբուքյան էջում: Այն արժանացավ բազում ջերմ արձագանքների. Ալիս Սողոմոնյան՝ «Փշաքաղվեցի: Աստված պահապան քեզ եւ բոլոր զինվորներին», Գայանե Ներսիսյան՝ «Լավ է, որ մեր զինվորներն այսքան միասնական են, սրտացավ միմյանց հանդեպ: Ապրե՛ք», Հայկ Սարուխանյան՝ «Այո՛, ահա այսպես պետք է մտածի յուրաքանչյուր զինվոր… Չէի էլ կասկածում, կեցցե՛ս», Սոֆյա Ալուլյան՝ «Փա՛ռք Աստծո, որ ունենք այսպիսի տղաներ», Աիդա Պետրոսյան՝ «Շատ լավ տղաներ ենք ուղարկել բանակ, հայրենիքի նվիրյալներ»:
Նյութը դիտվել է 9784 անգամ, արժանացել 350 հավանման, կիսվել է 17 ընթերցող: