Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ

5-9-րդ դարերում Հայաստանի կառավարիչների կոչումը (պաշտոնը) եղել է Հայոց իշխան։ Հայաստանի բյուզանդական մասի կառավարիչները 5-6-րդ դարերում նույնպես կոչվել են Հայոց իշխան, Բարձր Հայքի կառավարիչը՝ Մեծ Հայքի իշխան։

591թ., երբ Հայաստանի մեծագույն մասն անցավ Բյուզանդիային, կառավարիչները կոչվել են նաեւ Պատրիկ Հայոց։ Հետագայում շրջանառության մեջ է դրվել «Իշխանաց իշխան» կոչումը (9-րդ դար)։

Հայոց իշխաններ են եղել Թեոդորոս Ռշտունին (639-954), Համազասպ Մամիկոնյանը (654-661), Գրիգոր Մամիկոնյանը (661-685), Աշոտ Բագրատունին (685-689), Ներսեհ Կամսարականը (689-693) եւ այսպես՝ մինչեւ մյուս Աշոտ Բագրատունին, որը Հայոց իշխան է կոչվել 855-862 թվականներին, ապա Իշխանաց իշխան՝ 862-884 թվականներին։ 885-890 թվականներին Աշոտ Բագրատունի կոչվել է Հայոց թագավոր։