Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՄԻՍՍ ԱՇԽԱՐՀ-2014»
«ՄԻՍՍ ԱՇԽԱՐՀ-2014»

Դեկտեմբերի 14-ին Լոնդոնում կայացած «Միսս Աշխարհ- 2014» գեղեցկության մրցույթում հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Ռոլեն Շտրաուսը, ում հաջորդում են Հունգարիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները:

Հայտնի է, որ 22-ամյա հաղթողը երազում է դառնալ բժիշկ և այժմ սովորում է բժշկական ֆակուլտետի 4-րդ կուրսում: Ազատ ժամանակ գեղեցկուհին զբաղվում է ընթերցանությամբ և գոլֆ է խաղում:

«Բառերն անզոր են նկարագրելու, թե որքան երջանիկ եմ զգում ինձ հիմա: Դա և՛ մեծ պատիվ է, և՛ պատասխանատվություն: Հուսով եմ, որ ինձնով կհպարտանան: Ես սիրում եմ քեզ, Հարավային Աֆրիկա»,- բաղձալի թագը ստանալուց հետո գրել է Շտրաուսը: