Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԼՍԱՐԱՆ
ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԼՍԱՐԱՆ

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ համակարգչային նոր լսարանի հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Սեյրան Օհանյանը եւ պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչները նախ եղան ռազմաուսումնական հաստատության ամբողջովին նորոգված եւ նորովի կահավորված փառքի սրահում, այնուհետեւ մասնակցեցին ժամանակակից տեխնիկայով, ծրագրային ապահովումներով հագեցած համակարգչային լսարանի հանդիսավոր բացմանը:

Համակարգչային լսարանը կահավորվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի օժանդակությամբ:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ զորամասերում եւ ռազմաուսումնական հաստատություններում բացած արդեն 8-րդ համակարգչային լսարանը Ռազմական ինստիտուտի սաներին հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպելու ուսումնական գործընթացը: Առաջիկայում այն նաեւ կհարստացվի էլեկտրոնային գրադարանով: