Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԲԱՐԵԽԻՂՃ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ



Կրտսեր սերժանտ Ռաֆայել Սիմոնյանը ծնվել է Սպիտակ քաղաքում: Սովորել է Երեւանի Օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում, այնուհետեւ ուսումը շարունակել է ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտում եւ ստացել մարզիչ-մանկավարժի որակավորում: Դարձել է տասնութ տարեկանների հանրապետության չեմպիոն, առաջին տեղն է գրավել Վրաստանում պարբերաբար անցկացվող միջազգային մրցաշարերում: Ապա զորակոչվել է ազգային բանակ:

Կրտսեր սերժանտ Ռաֆայել Սիմոնյանը զորամասի լավագույն հետախույզներից է: Զորացրվող զինվորի մեջ հրամանատարները տեսնում են սպային արժանի որակներ` բանիմաց է, կարդացած, կարգապահ եւ պատասխանատու: Ունի հրամանատարական պահվածք ու կեցվածք: Հետախույզի իր մասնագիտությանը գերազանցապես է տիրապետում: Զորամասի դիպուկ կրակողներից է, ստուգարքներից, քննություններից միմիայն գերազանց գնահատականներ է ստացել: Մասնակցել է «Դյուցազն» համաբանակային մրցումներին եւ ձեռք բերել կապույտ բերետ կրելու իրավունք: Նրա ղեկավարած ջոկը բարձր արդյունքներ է ցույց տվել «Լավագույն հետախուզական խումբ» մրցաշարի ժամանակ: Պարգեւատրվել է «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով, պատվոգրերով:

Ա. Ն.

Խորագիր՝ #43 (1061) 6.11.2014 – 12.11.2014, Ազգային բանակ


06/11/2014