Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՌԱՅԺՄ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԻ
ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՌԱՅԺՄ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԻ

Բրազիլիան անորոշ ժամանակով հետաձգել է ռուսական ՄԻ-35Մ ուղղաթիռների (ՄԻ-24-ի արտահանման տարբերակը) երկրորդ խմբաքանակի գնումը: Այդ որոշման հիմնական պատճառը պաշտպանական բյուջեի կրճատումն է: Բացի այդ, երկրի ռազմաօդային ուժերը դժվարություններ են ունեցել՝ կապված ուղղաթիռների տեխնիկական շահագործման հետ, դրանցում առկա համակարգերը անհամատեղելի են ամերիկյան` ՆԱՏՕ-ի չափանիշներով պատրաստված և բրազիլական բանակում օգտագործվող համակարգերի հետ:
Բրազիլիային 12 միավոր ՄԻ-35Մ ուղղաթիռների մատակարարման պայմանագիր` 150 միլիոն դոլար արժողությամբ, կնքվել է 2008թ: Մրցույթում հաղթած «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը առաջին երեք ուղղաթիռները պատվիրատուին հասցրել է 2010թ. մարտի վերջին: