Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ



…Այսօր մեր ժողովուրդի կյանքին մեջ հայոց լեզուն վիրավոր է… Աստված իմ, քանի՜ սխալներ կը վխտան անոնց մեջ, ի՜նչ հարվածներ կը տրվին Ս. Մեսրոպի հոգիին… Այսօրվան աշխարհին մեջ, ուր ես հաճախ պտտեցա, տեսա որ շատ բաներու մեջ հայը կը զարգանա։ Տնտեսության մեջ, գիտության մեջ, արվեստի մեջ։ Այո՛։ Նահանջողը մեր հայոց լեզուն է, հայ մշակույթն է։ Նահանջողը հայոց արժեքներու իմացումն է մեր նոր սերունդին մոտ։

Կը մաղթեմ, որ մեր բոլոր ուսուցիչները այս նախանձախնդրությամբ երբ դասարան մտնեն, դասարանին մեջ ժամերը անցնեն աշակերտներուն հետ այնպես, ինչպես Վազգեն Շուշանյան ըսած է. «Ես ինքզինքս Ս. Մեսրոպ Մաշտոց կըզգամ, երբ կսկսիմ հայոց լեզուն սորվեցնել»։ Այդ պատիվը մեծագույնն է բոլոր պատիվներուն։

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Խորագիր՝ #26 (1044) 10.07.2014 – 16.07.2014, Ռազմաքաղաքական


10/07/2014